Հայաստանի ազգային հավաքականի ու Ռուսաստանի բարձրագույն խումբը ներկայացնող Կրասնոդարի «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է տեղափոխվի նույն քաղաքի «Կուբան» ֆուտբոլային ակումբ, որի գլխավոր մարզիչ Դան Պետերսկուն դեռևս ձմռանն էր ցանկություն հայտնել հայ ֆուտբոլիստին տեսնելու իր թիմի կազմում: Ի դեպ, ընթացիկ մրցաշրջանի երեսունչորս խաղում Յուրա Մովսիսյանը դարձել է տասներկու գոլի հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ